News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանում, նոյեմբերի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. կեսօրին Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ծեծկռտուք է տեղի ունեցել նույն բաժնի ավագ քննիչ, 26-ամյա Սուրեն Ն.-ի, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, 32-ամյա Նարեկ Խ.-ի, նույն դատախազության ավագ դատախազ, 32-ամյա Հայկ Խ.-ի միջեւ:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ավագ քննիչ Սուրեն Ն.-ն «աջ ստորին ծնոտի փափուկ հյուսվածքների սալջարդ, աջ եւ ձախ քունքային շրջանի սալջարդ, պարանոցի քերծվածք ձախից» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Աղբյուրի տեղեկություններով՝ Նարեկ եւ Հայկ Խ,-երը երկվորյակ եղբայրներ են: Նախապատրաստված նյութերը հնարավոր է փոխանցվեն Հատուկ քննչական ծառայություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Գերմանիայում երկու օրվա ընթացքում տեղի է ունեցել երկրորդ ծանր ավտոբուսի վթարը
Ըստ տեղեկությունների՝ 20 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, մեկը՝ ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում...
«Ֆորդը» հետընթաց է կատարել եւ վրաերթի ենթարկել 83-ամյա կնոջը. դեպքից 6 օր անց նա մահացել է
Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է...
Ամենաշատ