News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ամանորյա եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ Երեւանի փողոցները զարդարվել են լուսային ծաղկաշղթաներով, զանգակներով եւ ժապավեններով։

Զարդերի նման քանակի նպատակահարմարությունն եւ  գեղագիտական կողմը առանձին թեմա է։ Բայց պարզվում է, որ նման զարդարանքները, ավելի ճիշտ՝ դրանց տեղակայման վայրը, կարող են խնդիրների պատճառ դառնալ։

Այսպես՝ որոշ փողոցներում զանգակներն ու այլ զարդերը ամբողջովին փակել են ճանապարհային երթեւեկության նշանները։ Եթե ցերեկային ժամերին կարելի  է գոնե գլխի ընկնել, որ զարդարանքի տակ նշան կա, բայց թե ինչ «բովանդակություն» ունի այն, հասկանալի չէ, ապա մութ ժամերին խնդիրը բարդանում է։

Հատկանշական է, որ նման «գլուխգործոցներից» մեկը ավելի քան մեկ շաբաթ կախված է Իսակովի պողոտայի ՃՈ վարչական շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ