News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամների` ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից դատարան տեղափոխումը կատարվում է անմարդկային պայմաններում: Այս մասին այսօր` նոյեմբերի 23-ին, Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  ասաց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Արթուր Սողոմոնյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանը:

Նա նշեց, որ դատապարտյալներ Արմեն Լամբարյանին, Արթուր Սողոմոնյանին եւ Խաչատուր Գիչյանին դատարան տեղափոխում են «Գազել» մակնիշի ավտոմեքենայով,  ամեն անձի համար առանձին խցեր կան մեքենայում, որոնց դռները փակվում են եւ շարժվելու ազատ տարածք չի մնում, «պռես» արած վիճակում են գտվում, բացի այդ կա օդափոխության հետ կապված խնդիր. «Իմ պաշտպանյալը խնդրեց դատարանին տեղեկացնեմ, որ եթե հաջորդ անգամ իրենց տեղափոխելու են նմանատիպ փոխադրամիջոցով, նա հրաժարվելու է  տեղափոխվել դատարան: Դատարանը թող համապատասխան միջոցներ ձեռնարկի, հակառակ դեպքում ստիպված ենք լինելու քայլեր ձեռնարկել ՄԻԵԴ դիմելու նպատակով»:

Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանն էլ ավելացրեց. «Խուցն այնքան փոքր ա, որ սիրտս տրաքում ա»:

Նշենք, որ այսօրվա նիստին չի մասնակցում Կարո Եղնուկյանը. Նա վատ ինքնազգացողություն ունի եւ չի տեղափոխվել դատարան:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ