News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանը կմնա կալանքի տակ: Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն  այսօր` նոյեմբերի 23-ին, մերժեց «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալներից Վարդգես Գեւորգյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանի միջնորդությունը` պաշտպանյալի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ ամբաստանյալ Վարդգես Գեւորգյանի խափանման միջոց կալանքը վերացնելու կամ այն գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը մերժում է:

Որոշման հրապարակումից հետո Վարդգես Գեւորգյանը դատարանին կոչ արեց իրեն «ամբաստանյալով» չդիմել, քանի որ ինքը ռազմագերու կարգավիճակ ունի:

«Ես ռազմագերու կարգավիճակում եմ, ես զինվորական եմ եւ ապստամբություն եմ կատարել: Խնդրում եմ` հաջորդ անգամ ինձ ամբաստանյալ չդիմեք»,-ասաց նա, որին Արտուշ Գաբրիելյանը պատասխանեց. «Դատական նիստերի դահլիճում պետք է հարգենք օրենքը եւ կիրառենք այն տերմինները, որոնք իրավաբանորեն կիրառվում են: Թե ապստամբություն եք կատարել, թե հանցանք, դատաքննության ընթացքում կպարզվի»:

Ամբաստանյալներից Արմեն Լամբարյանն էլ նշեց. «Եթե ստեղ հանցագործ կա` քննչական մարմինն ա ու դատախազներն են, քանի որ նրանց անգործության արդյունքում է, որ նման քայլի ենք գնացել: Ժողովուրդը մեզ մանդատ էր տվել ապստամբություն անելու, մենք էլ ապստամբության փորձ ենք կատարել, այդքանը»,-որին դատարանն արձագանքեց. «Չորս ամիս ա չէիր խոսում, ինչո՞ւ ես էսօր խոսում, Լամբարյան»:

Ամբաստանյալներից Մանվել Աթոյանն էլ միջնորդություն ներկայացրեց իր մասով հարուցված քրեական գործով մաս անջատելու մասին, քանի որ նա որեւիցե կապ չունի «Սասնա ծռեր» խմբի հետ. ««Սասնա ծռերի» անդամ չեմ հանդիսանում, չեմ գտնվել ՊՊԾ գնդում, ապստամբություն չեմ արել, դրա տեղն էլ չգիտեմ: Չեմ ուզում երկար ժամանակ փակված մնամ, իմ գործն անջատեք եւ առանձին քննեք, այս գործով դատաքննությունը երկար է տեւելու»:

Մանվել Աթոյանի այս միջնորդությանը միացան մյուս պաշտպանները. «Սվիններով եք ընդունում պաշտպանական կողմի ցանկացած միջնորդություն, մենք ինքնախաբեության շղարշով չենք փակված: Էս մարդկանց թթվածինը փակված է բոլոր առումներով: Մանվել Աթոյանն օժանդակելու համար է մեղադրվում, բայց թե ինչի է նրա գործը քննվում, անհասկանալի է»-ասաց պաշտպաններից Արայիկ Պապիկյանը:

Ամբաստանյալներից Խաչատուր Գիչյանն էլ տեղից ավելացրեց. «Ես էլ եմ միջնորդում, որ իմ գործով էլ մաս անջատեք»:

Մեղադրողներ Պետրոս Պետրոսյանն ու Արթուր Չախոյանը նշեցին, որ Մանվել Աթոյանի մասով գործից մաս անջատելը գործի փաստական հանգամանքներից չի բխում եւ ենթակա է մերժման: Մեղադրողների առարկության ժամանակ ամբաստանյալներից նկարիչ Աշոտ Պետրոսյանը նշեց. «Ձանձրանում եմ, կարա՞մ գնամ նկարելու»:

Դատարանը միջնորդության մասին որոշում կայացրեց առանց խորհրդակցական սենյակ հեռանալու եւ միանգամից մերժեց այն:

Մանվել Աթոյանը մեղադրվում է շենք, շինություններ զավթելուն աջակցելու մեջ:

Այսօրվա նիստին չի մասնակցում Կարո Եղնուկյանը. Նա վատ ինքնազգացողություն ունի եւ չի տեղափոխվել դատարան: Նշենք, որ այս գործո նա էլ է մեղադրվում «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ