News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն առաջարկում է Հայաստանի տարածքում ստեղծել տվյալների հավաքման եւ մշակման կենտրոն՝ հագեցած ոլորտի միջազգային տեխնիկական  ստանդարտներին համապատասխան սարքավորումներով։ Համապատասխան որոշումը նոյեմբերի 23-ին ընդունվել է կառավարության նիստում։

Որոշման նախագիծը ներկայացնելով՝ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը նշեց, որ դրա ստեղծումը թույլ կտա տվյալների պաշտպանության եւ պահպանման նորագույն միջոցներ կիրառելիս ձեւակերպել միասնական ստանդարտներ եւ չափանիշներ։ Ընդ որում, կենտրոնի ստեղծումը պլանավորվում է իրականացնել պետական-մասնավոր սեկտորներ գործընկերության հիմքով, ինչը զգալի տնտեսական շահ կբերի։ «Նոր կառույցի ստեղծման բոլոր ծախսերն իր վրա կվերցնի մասնավոր ընկերությունը։ Իսկ պետությունն իր հերթին կապահովի ենթակառուցվածքների հարցը եւ շենք կտրամադրի»,- պարզաբանեց նախարարը։

Ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե երբ է պլանավորվում ավարտին հասցնել կենտրոնի շինարարությունը, եւ ֆինանսավորման ինչ ծավալներ են դրա համար անհրաժեշտ, եւ կան արդյոք պոտենցիալ ներդրողներ, նախարարն ասաց․ «Համապատասխան ընկերությունների ընտրության աշխատանքները ավարտին կմոտենան եկող տարվա օգոստոսին։ Նախնական հաշվարկով՝ կենտրոնի ստեղծումը կարժենա 10 մլն դոլար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ