News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի գործով նիստին այսօր` նոյեմբերի 23-ին, դատարանը մերժեց ամբաստանյալ Գառնիկ Հովակիմյանին ազատ արձակելու նրա պաշտպանի միջնորդությունը:  Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդությունը ներկայացնելիս նշեց, որ իր պաշտպանյալը համարվում է քաղաքական բանտարկյալ, նա ապստամբություն է արել եւ չի կարող ենթարկվել քրեական հետապնդման:

«Գառնիկ Հովակիմյանն ապստամբություն է բարձրացրել իշխանությունը զավթած համակարգի դեմ: Վերահաս մահացու սպառնալիքի վերածված իշխանությունից ազատվելու համար նրանք զինված ապստամբության են գնացել եւ ապստամբության իրավունքը իրացնելու համար մեր պաշտպանյալները քրեական հետապնդման չպետք է ենթարկվեն, նրանք այս պահին պահվում են որպես պատանդներ, որպես քաղաքական բանտարկյալները»,-ասաց պաշտպանը:

Մուշեղ Շուշանյանի միջնորդությունից անմիջապես հետո ամբաստանյալներից Աշոտ Պետրոսյանը ծափահարեց եւ նկատողություն ստացավ դատարանի կողմից:

Իսկ Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան հայրապետյանը հայտարարեց. «Այս անձինք մեղադրվում են նորմալ երկիր սարքելու փորձ կատարելու համար»:

Նշենք, որ այսօրվա նիստին չի մասնակցում Կարո Եղնուկյանը. Ննա վատ ինքնազգացողություն ունի եւ ՔԿՀ-ից  չի տեղափոխվել դատարան:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո  Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի:

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը, իսկ անջատված մասերով երկու գործը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ