News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը անմիջապես պետք է անցնի գործի, չսպասելով վարչապետի հանձնարարականի՝ պարզելու համար, թե ինչու է մի գիշերում ձուն թանկացել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա փոխանցմամբ, ՏՄՊՊՀ առաջնային եւ «սուրբ» գործը պետք է լինի պարզելը՝ ով է գերշահույթ ստանում, ովքեր են այն 7 ներկրողները, ովքեր ներկրում են 20 անուն ապրանքատեսակ։

Խոսելով մսի գնի թանկացման մասին՝ Հրաչ Բերբերյանը նշեց, որ այս իրավիճակը զարմանալի չէ, քանի որ, երբ երկրւմ 20-25 օր տեղումներ չէին գրանցվում, ոչ մի նախարարություն այդ մասին ձայն չէր հանում, իսկ դրա հետեւանքով առաջ եկած անասնակերի սակավության պայմաններում ունենք մսամթերքի, կաթնամթերքի գնի թանկացում։ «Իսկ հայտարարությունները, թե խոշոր եղջերավորների արտահանման պատճառով է, որ գները թանկացել են, անհիմն են։ Այս տարի 650 հազար խոշոր եղջերավորներից 12 հազարն է արտահանվել, իսկ դա չնչին թիվ է»,-կարծիք հայտնեց նա։

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանի կարծիքով՝ մենք չպետք է կախված լինենք Նոր Զելանդիայում կարագի գների տատանումներից։ «Պետք է կազմակերպել սեփական արտադրությունը՝ դա է խնդրի լուծումը։ Եթե ժամանակին ֆերմաների կառուցվեին, վարկային պատշաճ ռեսուրսներ տրամադրվեին, ապա այսօր լրիվ այլ պատկեր կունենայինք»,-շեշտեց նա։

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի համոզմամբ էլ՝ մեր դժբախտությունը այն է, որ մեր ապրանքները պահանջված են արտասահմանում, սակայն դրանց համապատասխան քանակի արտադրություն չի կազմակերպվում։Նրա խոսքով՝  «Եթե արգելվում է թուրքական լոլիկի ներկրումը, ապա պետք է հստակ քաղաքականություն մշակել, թե ինչպես անել, որ գները նորմայի սահմաններում լինեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ