News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

36 միջազգային կազմակերպություններ բաց նամակ են հղել ԵՄ ղեկավարությանը՝ կոչ անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումների ժամանակ պահանջել վերջ դնել բռնաճնշումներին։

«Մենք հետեւողականորեն ձեզ կոչ ենք անում օգտագործել ցանկացած հնարավորություն, որպեսզի նախագահ Ալիեւին  ստիպեք դադարեցնել մարդու իրավունքների ոտնահարումները եւ իրականացնել կոնկրետ բարեփոխումներ մարդու իրավունքների ոլորտում։ Առաջին  հերթին ազատել քաղբանտարկյալներին, բարեփոխել օրենսդրությունը, որը խանգարում է անկախ ՀԿ-ների գործունեությանը, եւ թույլ տալ նրանց օտարերկրյա ֆինանսավորում ստանալ»,- ասված է նամակում։

Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանություների գործողությունները կտրուկ հակասում են Արեւելյան գործընկերության  շրջանակում նրա ստանձնած պարտավորություններին։ Ադրբեջանում փաստացի լուծարվում են անկախ լրատվամիջոցները, համացանցը վերահսկվում է, կալանավորվում են բազմաթիվ անկախ լրագրողներ եւ քաղաքացիական ակտիվիստներ։ «Մենք վստահ ենք, որ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համաձայնագրի մասին բանակցությունները պետք է շատ բանով կախված լինեն առաջընթացից, որը Ադրբեջանը կգրանցի հիմնարար իրավունքների ապահովման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ռուբինյանը և Կլաարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը, տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր
Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը...
Եվրամիությունը կքննարկի իրանական հրթիռներ և անօդաչուներ արտադրողների դեմ պատժամիջոցները
Թեհրանի ատոմային ծրագիրը չի քննարկվում․․․
Ամենաշատ