News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսուհետ զբոսաշրջային ամենահայտնի ուղղությամբ` դեպի Գառնի եւ Գեղարդ հնարավոր կլինի ուղեւորվել առանց հսկա փոսեր շրջանցելու։ Ողջաբերդին հարող ավտոճանապարհի սողանքային 1,8 կմ հատվածը բարեկարգվել ու նորոգվել է. մի քանի օրից նաեւ գծանշումները կլինեն։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ գլխավորն այն է, որ այս ճանապարհին տրվել է հատուկ կարգավիճակ. 2018թ. հունվարից ճանապարհի սպասարկումը կլինի մշտական ու պարբերական` տարվա բոլոր ամիսներին։

«Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի նշված 1,8 կմ հատվածին տրվի հատուկ կարգավիճակ, եւ ամբողջ տարվա ընթացքում սողանքային երեւույթներից խուսափենք ու հարմարավետ ճանապարհ ունենանք»,-նշեց «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը:

Մինչեւ Գեղարդ տանող ճանապարհին հինգ սողանքային գոտիներ կան, այս հատվածն ամենաերկարն է, մնացածները համեմատաբար ավելի կարճ են՝ 20, 30 կամ 50 մետր, այդ իսկ պատճառով հիմնական ուշադրությունը կենտրոնացված է այս 1,8 կմ-ին։

«Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Արշակյանը, նախարարին ներկայացնելով կատարված աշխատանքները, նշեց, որ որպես շինաշխատանքների սկզբունք՝ ընտրվել է թեթեւ ծածկի տեսակը, քանի որ ասֆալտի ծանր ծածկն օժանդակում է սողանքային երեւույթների զարգացմանը:

Նախատեսվում է հիմնանորոգել նաեւ ճանապարհին հարող կիսաքանդ հենապատը, որը եւս, այսպես կոչված, «հոսող հողերի» հետեւանքն է։ Եթե այս տարի եղանակային պայմանները թույլ չտան, անվտանգության նկատառումներով կհեռացվեն բոլոր պոկված քարերը, իսկ հենապատի հիմնանորոգման աշխատանքները կտեղափոխվեն մյուս տարի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ