News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դիզվառելիքի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն կընձեռվի վերաբաշխել նախկինում վճարած ակցիզային հարկի գումարները: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նոյեմբերի 23-ի նիստում:  

Որոշման նախագիծը ներկայացնելիս ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ մինչեւ ընթացիկ տարվա վերջը գործում է ռեժիմ, որի համաձայն՝ դիզվառելիքը համարվում է ենթաակցիզային ապրանք, որի չափը սահմանված է 35 հազար դրամ: Միաժամանակ դիզվառելիքի ԱԱՀ հարկում ներկայումս չի կատարվում: «Բանն այն է, որ 2018 թվականի հունվարի 1-ից դիզվառելիքի իրացումն արդեն մտնում է ԱԱՀ հարկման դաշտ, իսկ ակցիզային հարկը նվազեցվում է 13 հազար դրամով: Սակայն դրա հետ մեկտեղ հարց է ծագում՝ իսկ ի՞նչ են անելու այն տնտեսվարողները, ովքեր արդեն դիզվառելիքը ձեռք են բերել եւ պահեստավորել՝ նախկինում վճարելով 35 հազար դրամ: Ստացվում է, որ նրանց համար հարկերը բարձրանում են, քանի որ այս ձեռնարկատերերը հայտնվում են ինչպես ԱԱՀ հարկման դաշտում, այնպես էլ  ակցիզային հարկման: Այս պատճառով մենք տնտեսվարողներին հնարավորություն ենք տալիս պահեստավորված վառելիքի ծավալների հստակեցման դեպքում ակցիզային հարկից վերահաշվարկ կատարել ԱԱՀ-ին՝ 35 հազար դրամից համապատասխանաբար հանելով 13 հազար դրամը»,- պարզաբանեց Արամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Վնասվել է միջին ճնշման գազատար. դադարեցվել է Խաղաղ Դոն փողոցի գազամատակարարումը
Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների...
Ամենաշատ