Արցախում 2017 թվականի հունվար-սեպտեմբերին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը 18.4 տոկոս աճ է արձանագրվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ վկայակոչելով Արցախի ազգային վիճակագրական ծառայությունը:
«Նշենք, որ կիսամյակային կտրվածքով, տնտեսական աճի ցուցանիշը 14.9 տոկոս էր, իսկ հունվար-օգոստոսի ամիսներին՝ 17.2 տոկոս»,-գրել է նա: