News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Վրաստանը սկսի վերավաճառել Javelin հակատանկային հրթիռային համալիրները, ապա դա կարող է ԱՄՆ որոշակի դժգոհությունը հարուցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռուսական քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն, փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ նպատակով է Թբիլիսին պատրաստվում ձեռք բերել ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրները:

Փորձագետը նշեց, որ համանայնդեպս այս փուլում Վաշինգթոնում կտրականապես դեմ կլինեն Վրաստանի կողմից որեւէ այլ երկրի այս համալիրները վերավաճառելուն: «Եթե պաշտոնապես, իհարկե, այս համալիրներն արդեն վաճառվել են, ապա դրանք վրացական են դառնում: Բնականաբար, այս գործարքը դեռեւս ոչ մի հավանություն չի ստացել: Սա ընդամենը հանձնարարական է»,- նշեց Խրամչիխինը՝ հավելելով, որ եթե նույնիսկ դա տեղի ունենա, ապա ԱՄՆ-ում կհետեւեն, թե տվյալ զենքը վերջնարդյունքում որտեղ կհայտնվի:

Հիշեցնենք, որ ամերիկյան արտադրության Javelin հակատանկային հրթիռային համալիրների արժեքը Վրաստանի համար 75 մլն դոլար է կազմել: Ավելի վաղ Վրաստանի կառավարությունը Վաշինգթոն հարցում էր ուղարկել 410 Javelin հակատանկային հրթիռներ, նշանառու արձակման կայանքների 72 լրակազմ, 10 ուսումնական համալիրներ եւ դրանց համար 70 մարտական արկ ձեռք բերելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ