
Հայաստանի մայրաքաղաքում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 14-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որը սկսվել է կուսակցության ղեկավար, Հայաստանի նախագահ Սեժշրժ Սարգսյանի ելույթով: Պետության ղեկավարի ելույթից հետո կայանալու է տոնական համերգը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խորհրդի անդամ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, չնայած իր ավանդական հայացքներն՝ ՀՀԿ-ն եղել եւ մնում է 21-րդ դարի ժամանակակից քաղաքական ուժ:
«Երկրապահ» կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը իր հերթին ասել է, թե համագումարին ներկայացել է միայն իր ընկերոջ հետ շփվելու համար, եւ, հավանական է, միջոցառմանը չի մասնակցի:
Բացի ՀՀԿ անդամներից միջոցառմանը հրավիրված են խորհրդարանական, նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչները: Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցում հանդիսավոր նիստին: