News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում իրականացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հակառակորդի հարձակման դեպքում անձնակազմի եւ այցելուների պաշտպանության կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով:  Արգելոց-թանգարանից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնավարժական պարապմունքներին մասնակցել է թանգարանի  ամբողջ անձնակազմը:

Նախատեսված ժամին «Օդային տագնապ» ազդանշանի ազդարարումից հետո իրականացվել են թանգարանի աշխատակիցների եւ այցելուների տարհանումը դեպի թաքստոց, ինչպես նաեւ բուժօգնության, հետախուզական, վերականգնողական, հասարակական կարգի պահպանման, նյութական եւ մշակութային արժեքների պահպանման եւ տարհանման աշխատանքներ:

Պարապմունքներին ներկա են գտնվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երեւան քաղաքի փրկարարական վարչության Էրեբունի բաժնի ներկայացուցիչները, որոնք մեթոդական օգնություն են ցուցաբերել թանգարանի աշխատակիցներին:

Տպել
Ամենաշատ