News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լոուրենս Աբդունն առաջին դիվանագետ կատուն է Հորդանանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան պատմության մեջ։ Եղիսաբեթ 2-րդին ենթակա պաշտոնը վստահվել է Հորդանանում կենդանիների ապաստարանից վերցրած կատվին։ Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում Լոուրենսը դեսպանատանը փորձաշրջան էր անցնում։  Ապացուցելով մուկ բռնելու իր հմտությունները՝ կատուն պաշտոնապես անցել է պարտականությունների կատարմանը։ Փափկամազ դիվանագետը նաեւ այլ պարտականություններ ունի՝ կապեր հաստատել հասարակայնության հետ սոցիալական ցանցերի միջոցով, փոխանցում է NTDTV-ն։

Լոուրենսը Twitter-ում մոտ 2․5 հազար բաժանորդ ունի։ Կատուն իր անունը ստացել է բրիտանացի սպա Լոուրենս Արաբացու պատվին։ Իսկ Աբդունը Հորդանանի մայրաքաղաքի թաղամասն է, որտեղ գտնվում է Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ