News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Կասկադի աստիճաններին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս առնչությամբ, ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում .

«Նոյեմբերի 20-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1993 թ. ծնված Մարիամ Մ.-ն եւ հայտնել, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23.50-ին, Կասկադի աստիճանների վրա անհայտ անձը դանակի սպառնալիքով իրենից հափշտակել է «Սամսունգ 5 էս մինի» տեսակի բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Նոյեմբերի 23-ին ոստիկանության Կենտրոնական եւ Արաբկիրի բաժինների ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1989 թ. ծնված Ալիկ Ա.-ն, որը ժամը 1.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 56 հասցեի մոտից բերման է ենթարկվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:

Ալիկ Ա.- կալանավորված է: Կատարվում է նախաքննություն»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում
Նա որոշել է դատի տալ կանանց, երբ իմացել է սոցիալական ցանցերի խմբի մասին, որտեղ կանայք ներկայացրել են...
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դստերը շնորհված «փոխգնդապետի» կոչումն անվավեր է ճանաչվել
ՀՀ գլխավոր դատախազի գրության և դատարանի որոշման հիման վրա՝ Ներքին գործերի նախարարն անվավեր է ճանաչել 2018 թվականի հրամանը...
Արմավիրի Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է 31 հատ հակատանկային ական. Ժամանել են սակրավորներ
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը...
Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել
Ավարտվել է Լոռու մարզի Ագարակ բնակավայրում 24-ամյա երիտասարդի կողմից…
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 67 կգ դեղորայքի տեղափոխումը
Օրերս մաքսային կետ-բաժին է  ժամանել ՀՀ քաղաքացի Վ.Ա.-ի վարած մարդատար տրանսպորտային միջոցը։ Մաքսային…
ՔԿ-ն Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն կիրառելու հաղորդման հիման վրա վարույթ նախաձեռնելու հիմքերն է ուսումնասիրում
Քրեական վարույթով մեղադրյալ Ս․ Վարդանյանի նկատմամբ բռնություններ կիրառվելու վերաբերյալ հաղորդում ստացվել է․․․
Ամենաշատ