News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում գնացքի ուղեւորը սպանել  է վագոն մտած օձին, հայտնում է South China Morning Post-ը։

Ջակարտա-Բոգոր գնացքի ուղեւորները օձին նկատել են ուղեբեռի դարակներից մեկում։ Օձի տեսակը  հայտնի չէ, սակայն հաղորդվում է, որ նրա երկարությունը մոտ 1 մ է եղել։

Երբ գնացքը կանգնել է, պահակը փայտով բացել է ուղեբեռի դարակը, եւ ուղեւորներից մեկը բռնել է օձի պոչից ու դուրս քաշել այնտեղից։ Հետո նա գետնին է հարվածել սողունին եւ անշունչ մարմինը դուրս  նետել վագոնից։

Ենթադրվում է,  որ օձին իր հետ ներս էր բերել ուղեւորներից  մեկը, սակայն կենդանին փախել էր նրանից։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ