News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի օդանավակայանում հոկտեմբերի 19–ին ձերբակալված «Անատոլիայի մշակույթ» ՀԿ–ի նախագահ, գործարար Օսման Քավալայի համար 55  մտավորականների ստորագրութմաբ նամակ է ուղարկվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Ինչպես հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, նախագահ Էրդողանին ուղարկված նամակի մեջ թուրք եւ արտասահմանցի մտավորականները շեշտել են, որ Օսման Քավալան մեդիայի միջոցով թիրախավորվել եւ ձերբակալվել է։

Նշվել է, որ Օսման Քավալան հարգելի գործարար եւ մշակույթային գործիչ է, ով կարողացել է Թուրքիայի էթնիկ խմբերի միջեւ խաղաղության կամուրջներ ստեղծել։ Նամակի հեղինակները Էրդողանից պահանջել են ազատ արձակել Օսման Քավալային։

Նշենք, որ Օսման Քավալան Թուրքիայի հայտնի իրավապաշտպաններից է։ Նա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջատագովներից է։ Նրա կողմից կազմակերպվել են հայ-թուրքական հաշտեցմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ Թուրքիայում։ Քավալան բազմաթիվ անգամ եղել է Հայաստանում։

Ստամբուլում նրան պատկանող հրատարակչությունում տպագրվել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքեր, իսկ նրան պատկանող «Ջեզաիր» ռեստորանում կազմակերպվել են Հայոց ցեղասպանությանը նվիրված քննարկումներ ու սգո միջոցառումներ։

Օսման Քավալային մեղադրանք է առաջադրվել հեղաշրջման փորձի գործի շրջանակներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ