News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը մոտեցել է 60 ռուբլի հոգեբանական նիշին եւ նույնիսկ փոքր-ինչ գերազանցել է այն (նոյեմբերի 16-ից 60,249 ռուբլի):

Իրականում այս գերազանցումը սենսացիա չէ: Ընթացիկ տարվա անցած ամիսներին դոլարը հաճախ գերազանցում էր 60 ռուբլին (նախավերջին անգամ օգոստոսի առաջին տասնօրյակում): Սակայն շատ փորձագետների հետաքրքրել է այն, որ Ռուսաստանում դոլարն ամրապնդվել է նավթի համաշխարհային գների նկատելի աճի ֆոնին:

Այսպիսով, Brent-ի չափանմուշային նավթի ֆյուչերսային գները հոկտեմբերի վերջին՝ այս տարի առաջին անգամ, գերազանցել են բարելի համար 60 դոլար նիշը ( նույնպես դարձել է հոգեբանական): Նոյեմբերի վերջին օրերին Brent-ի բարելի օրական միջին գները շարունակում էին տատանվել  60,48 դոլարից (նոյեմբերի 1) մինչեւ 64,27  դոլար (նոյեմբերի 6): Հինգշաբթի՝ նոյեմբերի 23-ին, այս բրենդի նավթի գինը մեկ բարելի դիմաց կազմել է մոտ 63 դոլար:  Հիշեցնենք, որ ռուսական Urals-ի նավթի արտահանման գները գնահատվում են  Brent-ի գների նկատմամբ զեղչով:

Գաղտնիք չէ, որ ռուբլու՝ դոլարի փոխարժեքի նկատմամաբ կրկնակի անկման հիմնական պատճառը նավթի համաշխարհային գների անկում էր: Սակայն, ինչպես նախկինում նշվել է, այժմ ռուսական ռուբլու դոլարի փոխարժեքը այլեւս կապված չէ նավթի համաշխարհային գների հետ:

Դոլարի ամրապնդումը, խթանելով արտահանումը, միեւնույն ժամանակ, հանգեցնում է ներմուծման թանկացմանը: Օրինակ, Ռուսաստանում մեր հիմնական արտահանման ապրանքը` կոնյակը, մյուս բոլոր հավասար պայմանների հետ մեկտեղ` գնային առումով այնտեղ դառնում է ավելի քիչ մատչելի:

Այստեղ իրավիճակը վատթարանում է նաեւ վճարունակ պահանջարկի բացասական միտումներով, ինչը վերջին տարիներին նկատվում է Ռուսաստանում:

Ընթացիկ տարվա վերջին ամիսները նույնպես բացառություն չեն. հունվար-հոկտեմբերին ռուսների եկամուտները կրճատվել են տարեկան հաշվարկում 1,3 տոկոսով:

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների նշանակությունը մեր տնտեսության համար հայտնի է:

Ամեն դեպքում ,համեմատենք երկու ցուցանիշ:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան կատարված դրամական փոխանցումների գումարը կազմել է շուրջ 755 մլն դոլար, իսկ արտահանումը Հայաստանից Ռուսաստան ` 338 մլն դոլարից պակաս , այսինքն` 2,2 անգամ քիչ:

Իսկ ինչպե՞ս է փոխվում դրամական փոխանցումների գումարը, թեկուզ, առաջին հայացքից, Ռուսաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի աննշան փոփոխության դեպքում: Օրինակ, այս տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից մի փոքր ավելի, քան 744,8 մլն դոլար է փոխանցվել է Հայաստանում ֆիզիկական անձանց: Ենթադրենք, Ռուսաստանում այս ժամանակահատվածում դոլարի միջին փոխարժեքը գործողից ընդամենը 1 ռուբլով էր  բարձր: Իսկ սկզբնական գումարը ռուբլիով անփոփոխ թողնենք: Սակայն, այդ ռուբլիները «թանկացած» ԱՄՆ դոլարով փոխանակելու ընթացքում Ռուսաստանից փոխանցումների ծավալը կկրճատվեր 11 մլն դոլարով կամ 1,5 տոկոսով:

Հասկանալի, որ նման սցենարները չափազանց անցանկալի են մեր երկրի համար: Քանի որ վերջին տարիների ընթացքում Ռուսաստանում հենց դոլարի ամրապնդման գործոնը հանգեցրեց այդ երկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների անկմանը:

Սմբատ Գրիգորյան

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ