News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կառավարությունը նոյեմբերի 23-ին կայացած նիստի ժամանակ հավանություն տվեց «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։ Տնտեսական զարգացման  եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ անհրաժեշտ է բարելավել ՀԲ  Doing Business զեկույցում Հայաստանի ցուցանիշները փոքր ներդրողների, բաժնետերերի մասով։ Բացի այդ, նպատակ կա նաեւ բարձրացնել բաժնետիրական ընկերություններում կառավարման թափանցիկության աստիճանը։

Օրինագծի համաձայն՝ առաջարկվում է 3 փոփոխություն։ Դրանցից առաջինը վերաբերում է նրան, որ ընկերությանը միացած անձը մինչեւ գործարք կնքելը պետք է բացահայտի միանալու հետ կապված հանգամանքները։

Երկրորդ նորամուծությունը նախատեսում է բաժնետերերի գրանցամատյանում ընդգրկել Տնօրենների խորհրդի իրավունքների եւ պարտականությունների մասին տեղեկություններ, եթե նրանք համատեղության սկզբունքով այլ ընկերություններում պաշտոններ են զբաղեցնում։ Այսօրվա դրությամբ այդ կարգավորումը չի նախատեսում անձի ֆունկցիոնալ պարտականությունների կոնկրետացում։

Եվ վերջապես, երրորդ փոփոխությունը նախատեսում է արգելել ԲԲԸ-ում համատեղել Խորհրդի նախագահի, տնօրենի եւ գլխավոր տնօրենի պաշտոնները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
«Էդվանստ այթի տեքնոլոջիս»-ը և «Քորասոֆթ Սոլուշնս»-ը ներառվեցին «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում
«Էկոս» ազատ տնտեսական գոտում շահագործողների գործունեությունը հնարավորություն կընձեռի ներգրավել ներդրումներ, խթանել բարձր և նորարարական տեխնոլոգիաների...
Կառավարությունը սահմանեց թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում ընդունեց որոշում, որով...
2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվի. Կառավարությունը կսուբսիդավորի մեկ քմ-ի դիմաց 206 դրամից 5,5 դրամը
Ըստ այդմ, 2024-ի պետական բյուջեի միջոցներից Ընկերությանը կտրամադրվի սուբսիդիա...
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ
Նշված տարբերակներից որևէ մեկով արդեն իսկ գործող կամ ակտիվ էլեկտրոնային նույնականացման և էլեկտրոնային ստորագրության առկայության դեպքում լրացուցիչ...
Ամենաշատ