News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավելի վաղ Զիմբաբվեի նախագահի պաշտոնից իր հրաժարականի մասին հայտարարած Ռոբերտ Մուգաբեն քրեական հետապնդումից անձեռնմխելիություն է ստացել, ինչպես նաեւ երկրում անվտանգության երաշխիք, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս պահանջները հրաժարականի մասին համաձայնագրի մասն էին:

Մուգաբեն շեշտել է, որ ցանկանում է իր կյանքը Զիմբաբվեում ավարտել, եւ մտադիր չէ երկրից ընդմիշտ հեռանալ:

Նրա մերձավորների խոսքով՝ Մուգաբեի համար անչափ կարեւոր էր անվտանգության երաշխիքը, որպեսզի երկրում մնա, չնայած դա չի խանգարի, որ նա ցանկության դեպքում արտասահման ճամփորդելու մեկնի:

Երեքշաբթի հաղորդվել էր, որ 37 տարի երկիրը կառավարած Մուգաբեն հայտարարել է հաժարականի մասին: Մեկ շաբաթ առաջ զինվորականները մայրաքաղաքում իրավիճակն իրենց վերահսկողության տակ էին վերցրել՝ 93-ամյա քաղաքական գործչին տնային կալանքի մեջ պահելով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ