News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքներից մեկի ոստիկանները համացանցում հոլովակ են տեղադրել, որում ծառայողական հովվաշունը 2 ոստիկանների հետ հատակին ձգում վարժություն է կատարում, փոխանցում է «Россия 24»-ը: 

Հոլովակը նոյեմբերի 19-ին հրապարակվել է Ալաբամա նահանգի Գալֆ Շորզ քաղաքի ոստիկանական վարչության Facebook-ի էջում: Այդ պահից սկսած հոլովակը ավելի քան 750 հազար դիտում է ունեցել, հոլովակին ուղեկցում է Survivor խմբի Eye of the Tiger  երգի մեղեդին, որը ժամանակին հնչել է «Ռոկի» ֆիլմում:

«Ծառայողական շուն Նայթրոն, սպաներ Քոուենը եւ Հենքոկը պատրաստվում են, որպեսզի ձերբակալեն օրենքը խախտող վատ տղաներին»,- նշված է հոլովակի մակագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ