News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հանցագործներն ավելի շուտ ծրագրել էին ինչ-որ հակաիրավական գործողություններ իրականացնել ոչ թե ուրիշ պետության, այլ Վրաստանի տարածքում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի պատգամավոր, քաղաքագետ Մամուկա Արեշիձեն՝ մեկնաբանելով Թբիլիսիում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները:

Նրա խոսքով՝ Վրաստանում օրերս պետք է միջազգային համաժողով անցկացվի «Նոր մետաքսի ճանապարհի» թեմայով, որին մասնակցելու են նաեւ արտասահմանյան հյուրեր, որը եւ կարող էր դառնալ հանցավոր խմբի թիրախը: «Համաժողովին տարբեր երկրների մեծ թվով ներկայացուցիչներ են մասնակցելու, այդ թվում՝ նաեւ մի քանի վարչապետներ»,- նշեց Արեշիձեն՝ հավելելով, որ սա ընդամենը վարկած է:

Խոսելով վրացի ուժայինների հանցավոր խմբավորման չեզոքացման բուն հատուկ գործողության մասին՝ պատգամավորը հավաստիացրեց, որ այն անցկացվել է արտասահմանյան հատուկ ծառայությունների  մասնակցությամբ եւ աջակցությամբ:

Հիշեցնենք,  որ Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունը սկսվել էր նոյեմբերի 21-ի երեկոյան եւ տեւել ավելի քան 20 ժամ: Այս ամբողջ ընթացքում անընդհատ հրաձգություն է կատարվել, պայթյուններ են տեղի ունեցել: Հատուկ գործողության ընթացքում զոհվել է Պետական անվտանգության ծառայության մեկ անդամ, վիրավորվել՝  4-ը: Թբիլիսիում ձերբակալվել է հանցավոր խմբի մեկ անդամ, երեքը սպանվել են: Ձերբակալվածը Վրաստանի քաղաքացի Ռիզվան Գորնակաշվիլին է, որը կալանավորվել  էր դեռեւս հատուկ գործողությունը սկսելուց առաջ։ Նա հիմա ցուցմունք է  տալիս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ