News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մյանմարն ու Բանգլադեշը պայմանավորվել են հարյուր հազարավոր փախստական ռոհինջա մուսուլմաններին վերադարձնելու հարցում։ Երկու երկրները փախստականների վերադարձի մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, ասված է Մյանմարի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ն։

Reuters-ի հետ զրույցում Մյանմարի աշխատանքի եւ միգրացիայի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչն ասել է, որ երկրի իշխանությունները պատրաստ են հետ ընդունել ռոհինջա փախստականներին, հենց որ Բանգլադեշը ներկայացնի փախստականների անձնական տվյալները հաստատող փաստաթղթեր։

Մյանմարի իշխանություններն արդեն մի քանի ամիս գործողություններ են իրականացնում ռոհինջա ազգության դեմ, որոնց երկրում անվանում են «բենգալյան ահաբեկիչներ»։ Նրանցից շատերը անձնագրեր չունեն եւ Մյանմարի քաղաքացիներ չեն համարվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ