News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փհենյանը կտրուկ դատապարտել է Սեուլին ԱՄՆ-ի հետ հաճախ զորավարժություններ իրականացնելու եւ մեծաքանակ ամերիկյան սպառազինություններ գնելու մտադրությունների համար, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

«Մինջու Չոսոն» կառավարական թերթի ամենօրյա մեկնաբանության մեջ ասվում է, որ առճակատման գնալու Սեուլի նման քայլերը միայն խստացնում են լարվածությունը Կորեական  թերակղզում։ «Հարավկորեական իշխանությունները տարված են Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքների մոլուցքով՝ մտադրվելով նաեւ ամերիկյան սպառազինություն գնել»,- ասված է հոդվածում։

Հոդվածում նաեւ ասվում է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Հարավային Կորեային ավելի շատ զենք վաճառել հյուսիսից եկող սպառնալիքի պատրվակով եւ օգտագործել Հարավային Կորեային Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմի դեպքում։

Հիշեցնենք, որ Կորեայի Հանրապետություն կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Սեուլը համաձայնել է մեծ քանակությամբ ամերիկյան ռազմական տեխնիկա գնել գալիք 3 տարիների ընթացքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ