News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Եթե 10 տարի առաջ ադրբեջանական զինավարժություններում մասնակցում էին 500-800 հոգի, ապա Նախիջեւանի զորավարժություններին մասնակիցների թիվը հասնում է տասնյակ հազարների։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը, ավելացնելով, որ ադրբեջանցիները սովորում են պատերազմել, ուստի մյուս անգամ ավելի վտանգավոր են լինելու, քան նախկինում։

Նրա կարծիքով, մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե որքան է ադրբեջանական զորավարժությունների ծավալը մեծանում եւ որքան են այդ զորավարժությունները հաջողված։ «Եթե մենք թղթի վրա ենք բարեփոխումներ անում, նրանց բանակը իրական կյանքում է բարեփոխվում․ նրանք ավելի շատ փամփուշտ են կրակում, տանկեր են ավելի շատ քշում, ավելի շատ ժամանակ ենք տրամադրում ուսումնական պրոցեսին, քան մենք։ Մինչդեռ մեր զինվորների մոտիվացիան չմեռնելն է, դրա համար են մեր զինվորները ավելի լավ կռվում»,-նշեց նա։

Նրա խոսքերով՝ ադրբեջանական բանակի որակական աճի օրինակ է այն, որ առաջներում ավիացիայի զորախաղերի ժամանակ ադրբեջանական օդաչուները հասնում էին թուրքերի մոտ, այնտեղից նոր ինքնաթիռով շարունակում, իսկ հիմա ավիացիայի զրավարժությունների ժամանակ իրենց սեփական տեխնիկայով անցնում են 1000 կմ։

Տպել
Ամենաշատ