News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նախկին նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր հրաժարականին հանգեցրած գործարքի շրջանակներում իր երկրում դատական հետապնդումներից անձեռնմխելիություն եւ պաշտպանության երաշխավորություն է ստացել: Այս մասին հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին:

 Աղբյուրի համաձայն՝ 93-ամյա Մուգաբեն ցանկություն է հայտնել մահանալ հայրենիքում եւ չի ցանկանում վտարված ապրել: «Իր համար շատ կարեւոր էր, որ երկրում գտնվելու ժամանակ երաշխավորված լինի իր անվտանգությունը ... թեեւ դա չի խոչընդոտի իրեն ցանկության կամ  անհրաժեշտության դեպքում արտերկիր մեկնել»:

 Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Մուգաբեն գիտակցում է իր կնոջ նկատմամաբ հասարակության թշնամական վերաբերմունքը:

«Այս առումով անհրաժեշտ էր նաեւ հավաստիացնել նրան, որ իր ողջ ընտանիքը, այդ թվում կինը ապահով կլինեն»:

Մուգաբեն կստանա կենսաթոշակային փաթեթ, որը կներառի կենսաթոշակային, բնակության, արձակուրդային եւ տրանսպորտային նպաստ, բժշկական ապահովագրություն, սահմանափակ օդային ճանապարհորդության եւ անվտանգության համար վճար:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ