News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ Ռուսաստանի միջեւ դժվար ժամանակներում ազնիվ քննարկումներ են պետք , ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի ուղերձում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ուղերձը Բեռլինի Պետերբուրգի երկխոսության համաժողովի 16-րդ լիագումար նիստի բացման ժամանակ կարադցել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախկին նախարար, «Պետերբուրգի երկխոսություն» համաժողովի գերմանական համակարգող հանձնաժողովի ղեկավար Ռոնալդ Պոֆալան:

 «Գերմանիան շահագրգռված է Ռուսաստանի հետ բազմակողմանի եւ վստահելի հարաբերությունների կառուցմամբ, մենք այս ծանր ժամանակներում ազնիվ քննարկման անհրաժեշտությունն ենք տեսնում», - կարդացել է Պոֆալան:

Բեռլինում նոյեմբերի 23-25-ը տեղի է ունենում Ռուսաստանի եւ Գերմանիայի քաղաքացիական հասարակությունների «Պետերբուրգյան երկխոսություն» համաժողովի 16-րդ հանդիպումը,: Թեման է «Հանրության մասնակցությունը Ռուսաստանի եւ Գերմանիայի միջեւ փոխըմբռնման ճանապարհին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ