News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրեաները թուրքական լրատվամիջոցներում ատելության հռետորաբանության հիմնական առարկա են դարձել: Այս մասին ասվում է Հրանտ Դինքի հիմնադրամի «Media Watch on Hate Speech» զեկույցում:  Զեկույցում ներկայացված են տեղական եւ ազգային մամուլում ուսումնասիրության արդյունքները, վերլուծության են ենթարկվել Թուրքիայում ապրող էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների մասին 1910 հոդվածներ եւ սյունակներ, գրում է Hurriet- ը:

Հետազոտված լրատվամիջոցներում հայտնաբերվել են ատելության խոսքի հռետորաբանության 2,466 օրինակներ: 493 դեպքերում թիրախ  են դարձել հրեաները, 472-ում` սիրիացիները, երրորդ տեղում` հույները` 256, այնուհետեւ` հայերը, հույն կիպրոսցիները, թուրքաբնակ հույները եւ քրիստոնյաները: Մի քանի դեպքերում բրիտանացիները եւ բուդդայականները նույնպես դարձել են ատելության հռետորաբանության առարկա:

Ատելության հռետորաբանության ամենաշատ օրինակները Իսրայելի մասին հոդվածներում եւ սյունակներում են: Երեսաղեմում Ալ Աքս մզկիթի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ թուրքական լրատվամիջոցները հրեշացնում էին հրեաներին:

Հրեաները ներկայացվել են որպես «գաղտնի ուժ» եւ «սպառնալիք Թուրքիայի համար»:

Սիրիացի փախստականները հաճախ հիշատակվում են քրեական նորությունների համատեքստում, ինչպես նաեւ հավասարեցվում էին ահաբեկչության եւ անվտանգության խնդիրներին: Սիրիացի փախստական կանայք ներկայացվում են որպես ընտանիքի եւ հասարակության համար սպառնալիք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
Ամենաշատ