News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային հասարակական կազմակերպության խորհրդի անդամների հետ:

Հանրապետության Նախագահը ողջունել է հանդիպման մասնակիցներին եւ կարեւորել նման շփումները Հայաստանի բարեկամների հետ, ովքեր, Նախագահի գնահատմամբ, կարեւոր եւ պատասխանատու առաքելություն են ստանձնել: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը Հայաստանի կողքին լինելու եւ մշտապես սատարելու համար, նշելով, որ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»-ը, եվրոպական հարթակներում հնչեցնելով Հայաստանի ձայնը, համակողմանի ներկայացնելով երկրին վերաբերող հարցերն ու բարձրացնելով Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը Եվրոպայում եւ այդպիսով Հայաստանի մասին կարծիք ձեւավորելով, արժեքավոր ու նշանակալի աշխատանք են կատարում` միաժամանակ նպաստելով եվրոպական երկրների ու կառույցների հետ համագործակցության ամրապնդմանը եւ համախմբելով Հայաստանի բարեկամներին:

Հանրապետության Նախագահը ներկայացրել է Բրյուսել աշխատանքային այցի շրջանակներում իր հանդիպումների ու քննարկումների հագեցած օրակարգը, խոսել ՀՀ-ԵՄ համագործակցության եւ հարաբերությունների զարգացման հեռանկարի, Հայաստանի համար առանցքային նշանակություն ունեցող հարցերի ու տարածաշրջանային զարգացումների մասին: Նախագահը պատասխանել է նաեւ հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ