News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թբիլիսիի նոր քաղաքապետ Կախա Կալաձեն չի վերցնելու աշխատավարձը, գումարը կօգտագործվի սոցիալական բարեգործության համար, հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»` վկայակոչելով քաղաքապետարանի մամուլի ծառայությանը: Թբիլիսիի քաղաքապետի աշխատավարձը կազմում է 3180 լարի (մոտ 1200 դոլար):

Նախքան մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններում հաղթելը, Կախա Կալաձեն էներգետիկայի նախարար էր: Նա այս պաշտոնում նշանակվել է 2012 թվականին եւ նույնպես հրաժարվել է նախարարական աշխատավարձից:

«Ոչ մի նոր բան չկա. Կալաձեն երկար տարիներ աշխատավարձ չի ստանում: Բալորը գիտեն, որ նա նախարար եղած ժամանակ էլ չէր վերցնում աշխատավարձը, այն սոցիալական օգնության համար էր օգտագործվում», — ասել են մամուլի ծառայությունում:

Կախա Կալաձեն Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Ըստ հայտարարագրի՝ նրա հաշվին ավելի քան 9,6 միլիոն դոլար կա:

Նշենք, որ Կալաձեն դարձավ առաջին վրացի ֆուտբոլիստը, ով երկու անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում: Այդ ժամանակ նա  Միլանի համար էր խաղում:

2011-ին Կալաձեն զբացվեց քաղաքականությամբ: Կալաձեն ամուսնացած է նախկին մոդել, դիզայներ Անուկի Արեշիձեի հետ, զույգը երեք որդի ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ