News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սանկտ Պետերբուրգում մահացել է դերասան Նիկոլայ Գոդովիկովը, որն ավելի  հայտնի է «Անապատի սպիտակ արեւ» ֆիլմում կարմիրբանակային Պետրուխայի դերով: Այս մասին ՌԲԿ-ին հայտնել է  դերասանի տնօրեն Վյաչեսլավ Սմորոդինովը:

«Այո, նա մահացել է: Մոտ չորս օր առաջ ես նրա տանն էի: Նա քաղցկեղ ուներ», - ասել է Սմորոդինովը: Հուղարկավորման վայրի եւ ամսաթվի մասին դեռ տեղեկություններ չկան:

Դերասանի մտերիմ ընկերը «Կոմսոմոլսկայա պրավդա» -ին հայտնել է, որ Գոդովիկովը մահացել է Սանկտ Պետերբուրգոի իր բնակարանում: Նրան մահացած գտել է աները :

Նիկոլայ Գոդովիկովը ծնվել է 1950 թվականի հունվարի 1-ին Լենինգրադում: 1966 թվականին կինոյում տեղի ունեցավ իր դեբյուտը՝«ՇԿԻԴ հանրապետությունում»  անօթեւան երեխայի դերով: Այնուհետ նա նկաևրահանվեց «Ժենյա, Ժենեչկա եւ Կատյուշա» ֆիլմում: Նա առավել հայտնի դարձավ «Անապատի սպիտակ արեւ» ֆիլմում կարմիրբանակային Պետրուխայի դերով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ