News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մարոկոյի թագավոր Մուհամեդ VI անձրեւի համընդհանուր աղոթքի մասին հրաման է տվել: Ուրբաթ՝ նոյեմբերի 24-ին, երկրի բոլոր մզկիթներում, հավատացյալները պետք է անձրեւի համար աղոթեն, ինչը երաշտից տառապող երկրի համար ինչպես երբեք արդիական է, հաղորդում է AFP- ն:

Ամռան վերջից Մարոկոյում անձրեւի սուր պակաս է զգացվում:

Երաշտն այս շրջանում հարվածել է հացահատիկի արտադրությանը եւ 35 միլիոն բնակչությամբ երկրին կարող է ստիպել  հացահատիկ ներմուծել:

Եղանակը դարձել է Մարոկոյում խոսակցության հիմնական թեման: Երկրի բնակչության 40 տոկոսը կախված է գյուղատնտեսությունից, որը կազմում է ՀՆԱ-ի ավելի քան 15 տոկոսը:

 «Դեռ շատ վաղ է խոսել երաշտի մասին, բայց եթե դեկտեմբերի կեսերին տեղումներ չլինեն, ապա իրավիճակը ծայրահեղ  կլինի», - ասել է գյուղատնտեսության նախարարության աղբյուրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ