News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը հարգում է Հայաստանի արտաքին քաղաքական շահերը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով այն հարցին, թե Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումը ինչպես կանդրադառնա Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների վրա:

 «Մենք մեր հարաբերությունները պետությունների, մասնավորապես` Հայաստանի հետ փոխշահավետ հիմքերի վրա ենք զարգացնում եւ միաժամանակ հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր արտաքին քաղաքական շահերը, նպատակները, խնդիրները: Հարգանքով ենք դրանց վերաբերվում:

Մենք Երեւանի հետ մեր փոխգործակցության ուղղությամբ արտաքին քաղաքականության շատ միջոցառումների ենք անցկացրել: Դուք տեսել եք, որ ամենաբարձր մակարդակով՝ արտաքին  գործերի նախարարների մակարդակով բանակցությունների մի ամբողջ բլոկ է անցկացվել, համապատասխան հայտարարություններ են արվել:

Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր պետություն ունի իր արտաքին քաղաքականության միջոցառումները, որոնք համապատասխանում են սեփական արտաքին քաղաքականության դոկտրինների զարգացման հայեցակարգին », - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ