News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

2017 թվականի սեպտեմբերի 30–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Տավուշի մարզում կազմում է շուրջ 5530 մարդ, նրանցից՝ 3431–ը կանայք: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 85,6%–ը կամ 4731 մարդ: Այստեղ շարունակում է բարձր մնալ գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 62,9%–ը կամ 2974 մարդ: Տավուշում գործազուրկի կարգավիճակ ունեցողների 4,2%–ը կամ 197–ը հաշմանդամություն ունեցող անձինք են:

Ըստ կրթական ցենզի՝ հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,5%–ը, թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 19%–ը, նախնական մասնագիտական կրթություն ունեցողները` 3,4%–ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները՝ 57,5%–ը, հիմնական ընդհանուր, հատուկ ընդհանուր եւ տարրական կրթություն ունեցողները` 9,6%–ը:

Ըստ տարիքային ցենզի՝ 16–29 տարեկանները կազմում են գործազուրկների թվի 32,1%–ը: 30–44 տարեկանները գործազուրկների թվի 38,3%–ն են կազմում, 45–54 տարեկանները` 16%–ը, իսկ 55–ից բարձր տարիքի անձինք՝ 13,6%–ը:

Մարզում չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 315 անձ: Զբաղվածության պետական գործակալության փոխանցմամբ՝ տարեսկզբից աշխատանքի է տեղավորվել 372 անձ:

Աշխատաշուկայի լարվածությունը մեղմելու նպատակով իրականացվում են զբաղվածության կարգավորմանն ուղղված պետական ծրագրեր: Իրականացված երկու ծրագրի շնորհիվ 108 տավուշցի աշխատանք է գտել:

«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 37 անձ: 71 մարդ էլ աշխատանք է գտել «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի միջոցով:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ