Նոյեմբերի 23-ի երեկոյան Դաղստանի Մագարամկենտսկի շրջանում հրաձգություն է տեղի է ունեցել: Պարզվել է, որ երկու մահացածներից մեկը Մագարամկենտսկի շրջանային ժողովի պատգամավոր է: «Նա Մագարամկենտսկի շրջանի ղեկավարի ազգականն է կամ հարազատ եղբայրը», -«Ինտերֆաքս»-ին տեղեկացրել է իր աղբյուրը:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել է, տրավմատիկ զենքի կիրառմամբ հրաձգությանը 8 հոգի է մասնակցել:
Վեճի երկու մասնակիցները տեղում մահացել են, երեքը տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը` Դերբենտ քաղաքի կենտրոնական քաղաքային հիվանդանոց: Վեճի մասնակիցներից մեկը ձերբակալված է, երկուսը` հետախուզվում են: