News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ռուսական «Звезда» հեռուստաալիքի հայտնի զրպարտանքը շատ «ծալքեր» ունի: Երբ Սեյրան Օհանյանն ընդդիմացավ եւ խոստացավ ընտրություններում հաղթել ու վերջ դնել նաեւ իր ձեռամբ հիմք դրած իշխանական արատավոր բարքերին, այդ օրերին նա հզոր հենարան ուներ Ռուսաստանում:

Ասում են՝ նրան նեցուկ էր Սերգեյ Շոյգուն: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ նրանց հարաբերությունները շատ ջերմ էին... Ի դեպ, ասում են, թե... այդ ընկերությունից հաճախ է օգտվել Սեյրան Օհանյանը:

Հաշվի առնելով նրա տիկնոջ ներկա «վրեժխնդիր» պահվածքը, իշխանության վերնախավում կանգնած որոշ մարդկանց մերկացնելու անհագուրդ ցանկությունը, գուցե նորից հիշվել է Շոյգուի հետ ընկերությունը:

Թերեւս այդ պատճառով է ՌԴ պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող «Звезда»-ի հաղորդավարուհին՝ սիլիկոնախեղդ շրթունքներով հայտնի Վերոնիկա Կրաշենիննիկովան, «զարմանում», թե՝ ՀՀԿ ղեկավարության հետ հանդիպման ժամանակ լոգոյի մասին հարցին պատասխանելով՝ «...один из руководителей подтвердил: да, мы арийцы!»:

Հետաքրքիր է, ՀՀԿ-ից ո՞վ է նրա հետ զրուցել: Իսկ գուցե ոչ թե ՀՀԿ-ականի, այլ ՀՀԿ-ից անջատված Սեյրան Օհանյանի կամ նրա ստատուսագիր տիկնո՞ջ հետ է զրուցել գլոբալիզացիայի հայտնի կողմնակից Կրաշենիննիկովան: Գուցե եւ... Հո իզուր չեն ասում, թե քաղաքականության մեջ շատ հարցեր հնարավոր է «գլուխ բերել» ընկերության միջոցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ