News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հրապարակել է ՀՀՊ համակարգի նոր արդիականացված հրթիռի փորձարկման տեսանյութը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Փորձարկումներն անցկացվել են Ղազախստանի Սարը-Շագան զորավարժարանում Արձակումն իրականացրել են Օդատիեզերական ուժերի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության զորքերը: Նշվում է, որ արդականացված հրթիռը պայմանական թիրախը հաջողությամբ խոցել է:

Օդատիեզերական ուժերի սպառազինության մեջ մտնող հակահրթիռային պաշտպանության համակարգը Մոսկվան պաշտպանում է օդատիեզերական միջոցների հարվածներից: Նրա խնդիրների մեջ է մտնում նաեւ հրթիռային հարձակման մասին օգնության համակարգերին նախազգուշացնելը եւ տիեզերական տարածքի հսկողությունը:

Հիմա ՌԴ մայրաքաղաքի պաշտպանության համար պատասխանատու է ՀՀՊ Ա-135 համակարգը, որի մշակումը սկսվել է 1971 թվականին, իսկ առաջին արձակումները կատարվել են 1979 թվականին:

2014 թվականին սկսվել են Ա-325 նոր համակարգերի հակահրթիռների փորձարկումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ