News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի,կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Գորիսի եւ Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: 

Արթիկ–Ալագյազ, Սեւանի թերակղզուց մինչեւ Ծովագյուղ, Զանգերից մինչեւ Սիսիանի Սառնակունք, Ջուջեւան-Նոյեմբերյան ճանապարհահատվածներում եւ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: 

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 

Վթարներից, պատահարներից, խցանումներից եւ արտակարգ իրավիճակներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին հորդորում է երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ