News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Իրատես» թերթը գրում է. «Թե ինչու մեկ էլ ու այս ձմեռնամուտին «հանգած վտակ», քաղաքական գնացքից դուրս «թռած» Հովիկ Արգամիչը, որ վերջին շրջանում իրեն տվել է հայոց, առավել ստույգ` Ղարաբաղի սարերին, նորից սկսեց կարկաչել սեւակյան հանգերով, խիստ անհասկանալի մնաց:

Բայց դա` առաջին հայացքից: Վերջին օրերի ուխտավոր նրա կերպը միանգամից տեղափոխվեց «գիդի» կերպի մեջ, որ ոչ թե Ղարաբաղի եկեղեցիներ էր ուղեկցում, այլ ցուցանում էր նրա վատ պաշտպանված ենթագիտակցարանը (այո, Արգամիչի «վատ» շրջապատը նախ «դավում» է նրան, ապա ստիպում վտակվել, գետակվել, գիդվել-փշուրվել` այդ ամենի տակից դուրս գալու համար):

Այս անգամ` սեւակաբար, ինչը ցուցանում է մեկ բան. Արգամիչը վիրավոր է: Արգամիչը բողոք ունի, որ այդ պահին հնչում է սեւակյան «շուրթերով» (ընդդեմ Նիկոլի, բայց` ոչ միայն), եւ «բազմաշերտանի» նրա ասույթում այնքա՜ն չասված խոսքեր կան, այնքան չհնչած մտքեր, որ Արգամիչը (Նարեկացու նմա՞ն) Մոնումենտի բոլոր անտառները կտրի-մագաղաթ դարձնի, ծառերն էլ` գրիչ, անհնար կլինի «զետեղվել» դրանցում: 

Բարի խորհուրդ Արգամիչին՝ շարունակեք լռել, այնքան լա՜վ եք «նայվում» այդպես: Իսկ եթե խոսեք, իրերն ու անձերը կոչեք իրենց անուններով: Էդպես ազնիվ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ