News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լրագրողնական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են դռնբաց դատական նիստի ժամանակ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքին:

Հայտարարությունում ասվում է.

«Սույն թվականի նոյեմբերի 20-ին,Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Թերեզա Սարգսյանի գործով հերթական նիստի ժամանակ դատավոր Աննա Մաթեւոսյանը, ամբաստանյալի փաստաբանի միջնորդությունը հաշվի առնելով, Aravot.am լրատվական կայքի լրագրողին արգելել է ձայնագրել դատական նիստը։

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին արգելել են ձայնագրություն կատարել դռնբաց դատական նիստի ընթացքում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետությունում բոլոր դատական նիստերը ձայնագրվում են դատարանների կողմից, իսկ դատավարության մասնակիցների կողմից ձայնագրություն կատարելու իրավունքը սահմանված է ՀՀ քաղաքացիական եւ վարչական դատավարությունների մասին օրենսգրքերով, ինչպես նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով:

Այս առումով բացառություն է կազմում ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, որն ուղղակիորեն չի սահմանում դատավարությանը մասնակցող անձանց, այդ թվում եւ լրագրողների ձայնագրություն կատարելու իրավունքը: Հենց այս օրենսդրական բացն է հնարավորություն տվել պաշտպանին միջնորդելու, իսկ դատավորին՝ բավարարելու միջնորդությունն ընդդեմ լրագրողի օրինական գործունեության, այնինչ գործնականում քրեական գործերի դատաքննությունների ընթացքում նիստի ձայնագրությունը երբեք չի արգելվել:

Ավելին, Զանգվածային լրատվամիջոցներով քրեական վարույթի հետ կապված տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի R (2003) 13 Հանձնարարականում նշվում է, որ հասարակությունը պետք է կարողանա լրատվամիջոցներով ստանալ տեղեկություններ դատական իշխանության մասին, ուստի, լրագրողները պետք է կարողանան ազատորեն լուսաբանել քրեական արդարադատության համակարգի գործունեությունը:

Ներքոստորգրյալ հասարակական կազմակերպությունները դատապարտում են տեղի ունեցածը: Հաշվի առնելով, որ դատական նիստի ձայնագրության արգելքն իրավաչափ չի եղել եւ միտված է եղել խոչընդոտելու լրագրողի կողմից դատական նիստի լուսաբանումը, կոչ ենք անում.

Բոլոր դատավորներին ՝ զերծ մնալ նմանօրինակ պրակտիկայից, հարգանք դրսեւորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ եւ ապահովել լրագրողների՝ դատական նիստը լիարժեքորեն լուսաբանելու իրավունքը:

Արդարադատության նախարարությանը՝  նախաձեռնել օրենսդրական բարեփումներ, որպեսզի միասնական մոտեցում գործի բոլոր դատարաններում՝ հստակեցնելով դռնբաց դատական նիստերի ձայնագրման, լուսանկարահանման եւ տեսանկարահանման իրավունքը, դրա սահմանափակման հիմքերն ու ընթացակարգերը:

Լրատվամիջոցների ղեկավարներին՝  դրսեւորել համերաշխություն, բարձրաձայնել այս խնդիրը իրենց թողարկումներում/հրապարակումներում եւ սատարել խնդրի օրենսդրական կարգավորմանը հասնելու գործին»:

«Ասպարեզ» լրագրողների ակումբ հասարակական կազմակերպություն

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպություն

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպություն

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ