News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Իրանի գերագույն առաջնորդը Մերձավոր Արեւելքի նոր Հիտլերն է։ Այս մասին New York Times–ին տված հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին «Մերձավոր Արեւելքի նոր Հիտլեր» անվանելով՝ Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդը միաժամանակ նշել է, որ Եվրոպայի փորձից հայտնի է, որ խաղաղարարության փորձը չի գործում։

«Բայց մենք Եվրոպայից սովորեցինք, որ խաղաղարարությունը չի աշխատում։ Մենք չենք ուզում, որ Իրանի նոր Հիտլերը Մերձավոր Արեւելքում կրկնի այն, ինչ տեղի է ունեցել Եվրոպայում։ Գլխավորն այն է, թե ինչ է անում Սաուդյան Արաբիան տանը, որպեսզի կառուցի իր ուժն ու տնտեսությունը»,– ասել է արքայազնը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ