News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում վաճառքի է հանվել առանձնատուն, որը անշարժ գույքի գործակալները համարում են մայրցամաքում ամենաթանկը: Խոսքը Phoenix Acres առանձնատան մասին է: Ինչպես հաղորդում է News.com.au-ն, նրա տարածքում կա անգլիական փաբ, թենիսի կորտ, լողավազան եւ ձմեռային այգի: Այն գնահատվել է 80 միլիոն դոլար:

3,7 հազար քառակուսի մետր մակերեսով առանձնատունը գտնվում է Սիդնեյի առափնյա հատվածում: Տան պատուհաններից բացվում է Հարբոր Բրիջ կամրջի տեսարանը: Առանձնատան ներկայիս սեփականատերը չինացի գործարար Չաո Կիատ Օուն է: Այդ տունը նա գնել է 1995-ին՝ 7 միլիոն դոլարով: Այժմ նա Ավստրալիայում հանգստանալու ժամանակ չունի, այդ պատճառով որոշել է վաճառել այն, փոխանցում է Lenta-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news