News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ձվի շուկայում իրականացրած երկօրյա մոնիթորինգի արդյունքում արձանագրել է, որ դեֆիցիտի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները անհիմն են: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը՝ մեկնաբանելով ձվի շուկայում գների բարձրացումը:

Նրա խոսքով, այս պահին մայրաքաղաքի սուպերմարկետներում նման խնդիր գոյություն չունի, այդ ապրանքատեսակը վաճառվում է նույն ծավալներով ինչ նախկինում. «Ինչ վերաբերում է գնային փոփոխություններին, ապա պետք է նշեմ, որ ձուն դասվում է այն ապրանքների շարքին, որոնց գնագոյացումը էապես պայմանավորված է սեզոնայնությամբ: Տարվա այս ժամանակահատվածում, մի շարք հանգամանքներով, այդ թվում նաեւ պահանջարկի էական ավելացմամբ պայմանավորված՝ նկատվում են գնային որոշակի տատանումներ: Մեր մոնիթորինգի համաձայն, այս պահին ձվի վաճառքի գինը տատանվում է միջինում 65-70 դրամի սահմաններում:

Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այս ժամանակահատվածում այն եղել է 63-67 դրամի սահմանում: Ընդհանուր առմամբ, նախորդ ամիսների համեմատությամբ, գնային փոփոխությունը եղել է 2-3 դրամի սահմաններում»:

Գայանե Սահակյանը նաեւ նշեց, որ պահանջարկի ավելացմանը զուգահեռ, սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հիմնականում իրականացվում են ներկրումներ. «Հանձնաժողովը ակնկալում է, որ նոր խմբաքանակների ներկրմանը զուգահեռ, լիարժեք կբավարարվի պահանջարկը եւ գնային փոփոխությունների խնդիր չի առաջանա»:

Նրա խոսքով, տվյալ ապրանքը վաճառվում է տարբեր տեսակներով, տարբեր ընկերությունների արտադրության, ընդ որում ինչպես տեղական, այնպես էլ ներկրված, տարբեր որակական հատկանիշներով (էկո, բիո եւ այլն), ինչն էլ եւս կարող է գնի ձեւավորման վրա որոշակի ազդեցություն ունենալ. «Քանի որ այս շուկայում առկա են գերիշխող տնտեսվարողներ, ապա, Հանձնաժողովը վերահսկողություն է իրականացնում՝ հնարավոր չարաշահումները կանխարգելելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ