News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի նոր նախագահ Էմերսոն Մնանգագվան հայտնել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կկայանան եկող տարի, ինչպես եւ պլանավորվում էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Միմյանց նկատմամբ մեր հարաբերությունները պետք է բնութագրվեն 2018-ին կայանալիք ժողովրդավարական ընտրություններից առաջ եւ հետո եղած խաղաղությամբ ու ներդաշնակությամբ։ Ես խոստանում եմ այսօր, որ այդ ընտրությունները կընթանան պլանավորածի  պես»,– ասել է Մնանգագվան։

Զիմբաբվեի նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվան, որի թեկնածությունն առաջադրել է «Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն, Հայրենասիրական ճակատ» (ZANU-PF) իշխող կուսակցությունը, նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ հաջորդ ընտրությունները, որոնք կկայանան 2018-ի օգոստոսին։ Նրա նախորդը՝ Ռոբերտ Մուգաբեն, որը երկիրը կառավարում էր 37 տարի, վայր էր դրել լիազորությունները իմպիչմենտի արդյունքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ