Եգիպտոսի իշխանություններն համազգային եռօրյա սուգ են հայտարարել՝ ի հիշատակ հինգշաբթի Սինայի թերակղզու հյուսիսում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման զոհերի: Այդ մասին հաղորդել է On TV հեռուստակայանը՝ հղում անելով նախագահական գրասենյակի հայտարարությանը:

Մզկիթի վրա կոորդինացված հարձակումն իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Հյուսիսային Սիանայի մայրաքաղաք Էլ Արիշից դեպի արեւմուտք ընկած Էր Ռաուդ բնակավայրում: Ահաբեկիչները շրջապատել են մզկիթը չորս ամենագնացներով, պայթուցիկ սարքը նետել են աղոթք անողների մեջ, ապա մարդկանց վրա անկանոն կրակ են արձակել:

Վերջին տվյալներով, զոհվել է 85 մարդ, եւս մոտ 80 մարդ վիրավորվել է : Զոհերի եւ վիրավորների մեծ մասը քաղաքացիներ են, այդ թվում նաեւ երեխաներ:

Եգիպտոսում գործող էքստրեմիստական ոչ մի խմբավորում դեռ չի ստանձնել  հարձակման պատասխանատվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: