Սինայի թերակղզում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 184-ի, վիրավորվել է 125 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով MENA եգիպտական գործաալությունը։ BBC–ն, վկայակոչելով Եգիպտոսի պետական լրատվամիջոցները, հայտնում է, որ զոհվել է 155 եւ վիրավորվել ավելի քան 120 մարդ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էր Հյուսիսային Սինայի Էր Ռաուդա բնակավայրում մզկիթի վրա հարձակումն իրականացվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ։ Ահաբեկիչները շրջափակել էին մզկիթը 4 ամենագնաց մեքենաներով եւ պայթուցիկը գործի դրել աղոթողների բազմության մեջ, իսկ հետո անկանոն կրակ բացել։
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել։




























