News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լոնդոնի կենտրոնական Օքսֆորդ փողոցում ոստիկանությունը արձագանքել է հնարավար հրաձգության մասին հաղորդագրություններին: Reuters-ի հաղորդմամբ՝ դեռ պարզ չէ, թե ինչ է պատահել: Մարդիկ խուճապահար փախչում են:

«Ոստիկանությունը որպես ահաբեկչության մասին  հաղորդումներ է դրանք ընդունել: Այս պահին ոստիկանության կողմից զոհեր չկան»,-նշվում է ոստիկանության հայտարարության մեջ: Օքսֆորդ փողոցում գտնվողներին խորհուրդ է տրվել չհեռանալ այն շենքերից, որտեղ գտնվում են:

Մի փոքր ավելի ուշ ոստիկանության մեկ այլ հայտարարության մեջ նշվում է, որ ոստիկանները կասկածյալների ոչ մի հետք, կրակոցների մասին վկայություններ կամ զոհերի  չեն գտել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ