News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բաթումիի «Լեոգրանդ» հյուրանոցում, որտեղ ժամեր առաջ հրդեհ էր բռնկվել, ավարտվել է մարդկանց տարհանումը։ Հրդեհի բոլոր օջախները մարվել են։ Ներկայումս փրկարարները զննում են բոլոր համարները՝ պարզելու, արդյոք այլ մարդիկ կան ներսում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչության ներկայացուցիչ Մամուկա Տուրմանիձեն։ Նախնական տվյալներով, հրդեհի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 15 մարդ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»։

Տուրմանիձեի խոսքով, իրենք լրացուցիչ ուժեր են կանչել, քանի որ ծխահարումը տարածվել էր բոլոր հարկերով։ Հրդեհաշիջման աշխատանքներին հարյուր հրշեջներ են մասնակցել։

Նշենք, որ հյուրանոցում գտնվել են «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցները, նրանք չեն տուժել։
ՆԳՆ-ն քրգործ է հարուցել «հրդեհում» հոդվածի հատկանիշներով։ Քննությունը նաեւ պարզելու է, թե որքանով են պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները։ «Լեոգրանդ» հինգաստղանի հյուրանոցի բարձրահարկ շենք է՝ սպա-կենտրոնով եւ կազինոյով։ 2015թ. բացված շինությունը արժեցել է 35 մլն դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ