News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիբիայի Արաբական Սոցիալիստական Ժողովրդական Մեծ Ջամահիրիայում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը (նստավայրը` Կահիրե) իր հավատարմագրերն է հանձնել Լիբիայի Ժողովրդական Գերագույն Կոնգրեսի քարտուղար Մուհամմադ Բիլ-Կասեմ Ալ-Զուեյին:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի է ունեցել առանձնազրույց, որի ընթացքում երկուստեք պատրաստակամություն է հայտվել խրախուսելու Հայաստանի եւ Լիբիայի միջեւ տարբեր բնագավառներում հարաբերությունների զարգացումը: Կարեւորվել են հայ-արաբական ավանդական կապերը եւ հայերի ներդրումը արաբական աշխարհում, կարծիքներ փոխանակվել տարածաշրջանային հարցերի շուրջ:

Ժողովրդական Գերագույն Կոնգրեսի քարտուղարը դեսպանին է փոխանցել Լիբիական Հեղափոխության առաջնորդ, գնդապետ Մուամմար Կադդաֆիի ջերմ ողջույններն ու բարեմաղթությունները` ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ